
Արցախից բռնագաղթած Արեգա Հովսեփյանը, անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտարարությանը, թե լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, պատերազմի ժամանակ չի տեսել, պատասխանել է. «Թույլ և վախկոտ ղեկավարի պահվածք է, Փաշինյա՛ն։ Ամոթ արեք, դուք դեռ մի հատ էլ պետք է իրավունք ունենաք Արթուր Ավանեսյանի անունը տալու, հետո նոր միայն հարցադրումներ անելու: Արթուր Ավանեսյանն իր ամբողջ կյանքն է նվիրել հայոց բանակին։
Հարցրեք նրա բոլոր զինվորներից, հարցրեք նրա զինակից ընկերներից։ Մենք պատասխանելու չունենք, միայն կասեմ, որ ձեր բերած թույլ և ժամանակավոր խաղաղությունը, շուտով անցնելու է և լինելու է ուժեղ և մնայուն խաղաղություն Սամվել Կարապետյանի և Արթուր Ավանեսյանի հետ»:
Աղբյուրը` Արեգա Հովսեփյան