Հայաստանը՝ աշխարհի առավել անվտանգ երկրների շարքում

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» (GTI) նոր զեկույցը ներկայացրել է պետությունների դասակարգումը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի և դրա ազդեցության։

ՀՀ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը աշխարհի առավել անվտանգ երկրների շարքում։

«Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը բարելավել է իր ինդեքսը։ Գրեթե զրոյական ցուցանիշի՝ 0,423 միավորի պայմաններում Հայաստանը, ընդգրկված լինելով 163 պետությունների ցանկում, դասվում է ահաբեկչության «շատ ցածր» ազդեցություն ունեցող երկրների շարքին։

Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է մի շարք համապարփակ ցուցանիշների վրա՝ ներառյալ ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի և վիրավորների թիվը, ինչպես նաև պատճառված նյութական վնասի չափը։ Ցուցանիշի ձևավորման մեջ կարևոր դեր ունեն նաև պատանդառության դեպքերը, իրավապահ համակարգի հակազդման արդյունավետությունը և նման հանցագործությունների քննության որակը։

Այս դրական միտումը բնութագրում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված և բարձր անվտանգություն ունեցող պետություն»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Comment