Մադրիդի «Ռեալն» ամռանը պատրաստվում է համալրել կազմը՝ թիմ վերադարձնելով իր երեք խաղացողներին։
Ինչպես հաղորդում է Cadena SER ռադիոկայանը, ակումբ կվերադառնան հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլաս Պասը, ինչպես նաև հարձակվողներ Վիկտոր Մունյոսն ու Էնդրիկը։ Նախատեսվում է, որ ֆուտբոլիստների այս եռյակը կմասնակցի նախամրցաշրջանային հավաքին և նախապատրաստական փուլին։
Հիշեցնենք, որ 19-ամյա Էնդրիկը ձմռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիոն»։ 21-ամյա Պասը և 22-ամյա Մունյոսն այժմ հանդես են գալիս համապատասխանաբար իտալական «Կոմոյում» և իսպանական «Օսասունայում», սակայն «Ռեալը» պահպանել է նրանց տրանսֆերները հետ գնելու իրավունքը։
Ներկայումս «Ռեալը» Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Արբելոայի գլխավորած թիմն առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավորով։