ԱՄՆ-ն մտադիր չէ այսուհետ օգնել այն երկրներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ գործողությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դուք պետք է սովորեք պայքարել ինքներդ ձեզ համար, ԱՄՆ-ն այլևս չի օգնելու ձեզ, ինչպես դուք չօգնեցիք մեզ», — գրել է նա Truth Social-ում։
«Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպես Մեծ Բրիտանիան, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատմանը, ես առաջարկ ունեմ. նախ՝ գնեք Միացյալ Նահանգներից. մենք բավականաչափ ունենք, և երկրորդ՝ քաջություն հավաքեք, գնացեք նեղուց և պարզապես վերցրեք այն»- նշել է Թրամփը։ «Իրանը, ըստ էության, ջախջախվել է։ Ամենաբարդն արդեն անցյալում է։ Գնացեք ու ձեր սեփական նավթը ձեռք բերեք», — հավելել է նա։