Արաղչին Ֆիդանին զգուշացրել է «կեղծ դրոշի» գործողությունների հնարավոր կրկնության մասին

Արաղչին Ֆիդանին զգուշացրել է «կեղծ դրոշի» գործողությունների հնարավոր կրկնության մասին

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանի երկրները աջակցում են պատերազմի դադարեցմանը և խաղաղության հաստատմանը, իսկ Արաղչին անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել հարվածները քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտներին։

Արաղչին նաև հերքել է տեղեկությունները, թե Իրանը հրթիռ է արձակել դեպի Թուրքիա, դրանք անվանելով անհիմն։ Նա զգուշացրել է «կեղծ դրոշի» գործողությունների հնարավոր կրկնության մասին և ընդգծել, որ Իրանը հավատարիմ է բարիդրացիական հարաբերություններին ու պատրաստ է համագործակցել նման դեպքերի պարզաբանման համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment