
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանցից 2-ն ազատ են արձակվել, հայտնում են ԶԼՄ-ները։
18-ամյա երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Մյուս եղբոր՝ Դավիթ Մինասյանի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նա տեղափոխվել է դատարան։
Ազատ է արձակվել նաեւ նույն գործով անցնող Գևորգ Գևորգյանը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 5 մլն դրամ գրավը։
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց, համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում հարվածել Նիկոլ Փաշինյանին։