Կան նշաններ, որ Պարսից ծոցի ճգնաժամը վերածվում է ավելի լայնածավալ հակամարտության, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, ինչ մենք տեսնում ենք (Պարսից ծոցում – խմբ.), ցույց է տալիս ավելի ու ավելի մեծամասշտաբ հակամարտության վերածվելու նշաններ, ինչը ոմանք արդեն անվանել են «նոր համաշխարհային պատերազմ»», – ասել է նա Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ընդհանուր նիստում։