Թրամփը կարծում է, որ Պուտինին կանգնեցնելու միակ ճանապարհը Դոնբասը հանձնելն է. Զելենսկի




 

Հայկական ժամանակ. «Թրամփի վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Դոնբասը Ռուսաստանին հանձնելն է»։


 


Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


 


Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ այս մոտեցումը համարում է անհասկանալի:


 


«Նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Ինձ անհանգստացնում է այն, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Վստահ եմ, որ Թրամփը և նրա թիմը ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսորներ չենք»,- ասել է Զելենսկին:


 


 


Leave a Comment