
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը, ձգտելով ավարտել պատերազմը, կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ տարածքային զիջումների հասնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո Թրամփի վարչակազմը կվերսկսի ճնշումը Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս համաձայնի տարածքային զիջումների՝ պատերազմն ավարտելու նպատակով:
«Նրանք ցանկանում են ավարտել պատերազմը։ Իմ մտահոգությունն է այն, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Վստահ եմ, որ նախագահ Թրամփը և նրա թիմը ցանկանում են ավարտել պատերազմը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսորներ չենք», – նշել է Զելենսկին։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու այլ տարբերակ չի տեսնում, քան «մեր տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերումը»:
«Իմ մտահոգությունն այն է, որ ոչ ոք իրականում չի գնահատում նման որոշման վտանգը մեր անվտանգության համար», – հավելել է Զելենսկին: