Նարեկ Բադալյանն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի և արդարադատության երկրորդ դասի խորհրդականի զբաղեցրած պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ս․թ․ մարտի 30-ի N 76 Ա հրամանով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Գևորգի Բադալյանին 2026 թվականի ապրիլի 1-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Ն․ Բադալյանի՝ 2026 թվականի մարտի 25-ի դիմումը և ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Հրամանով հանձնարարվել է՝

  • սահմանված կարգով կատարել քննվող քրեական վարույթների, դիմումների, ծառայողական վկայականի, Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք մուտք գործելու անցաքարտի և այլ գույքի հանձնում-ընդունում,
  • Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին՝ կատարել վերջնահաշվարկը:

Leave a Comment