ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, ազատագրվել է Դադիվանքը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռեզերվային պատճենահանման համաշխարհային օր (Բեկապի օր), Մալթա՝ Ազատության օր, Կորեա՝ Հնագույն Խանսիկի տոն։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903 – ծնվել է աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։

1907 – ծնվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։

1917 – վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1923 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:

1926 – ծնվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։

1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

2005-կառավարության որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։

2008-ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղրղզստանում:

2009- Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավ:

2013-«Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է իր հացադուլ- «համեստ ծոմը» և հայտարարել, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:

2018-Գյումրուց մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման։

2020- Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, որին մասնակցել է ընտրողների 72,7 տոկոսը

: 2021-վախճանվել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է:

ԱՇԽԱՐՀ

1284 -եպիսկոպոս Էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայում Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։

1596- ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։

1631 –վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։

1685 -ծնվել է Բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Իոհան Սեբաստիան Բախը։

1727 -վախճանվել է դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնը։

1745- Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։

1770- անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցրել դեպի Ավստրալիա։

1814 -Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլ յացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։

1889- Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած Էյֆել յան աշտարակի պաշտոնական բացումը։ 1893 -ամերիկացի Ուիտկոմ Ջադսոնը հայտնագործել է կայծակաճարմանդը։

1900 -«Saturday Evening Post» թերթում հայտնվել է ավտոմեքենայի առաջին գովազդը. ֆիլադելֆիական մի ընկերություն այն տեղադրել է «Ավտոմեքենաներ, որոնք հաճույք են պարգևում» կարգախոսով։

1901- թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։

1909- սկսվել է «Տիտանիկ» նավի կառուցումը։

1913 -վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1917- ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլարով գնել է Վիրջինյան կղզիները։

1918 – ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:

1954 – ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։

1967 – ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո դաշինքի կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։

1967 -Ջիմի Հենդրիկսն առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը, ինչը հետագայում պարբերաբար է դարձել։

1979- վերջին բրիտանացի զինվորն է հեռացել Մալթայից։

1983 – վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածու Կարանդաշը։

1986- մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։

1991 – Վրաստանում ընտրողները հանրաքվեով կողմ են արտահայտվել երկրի անկախությանը։

1994- «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։

1999- էկրան է բարձրացել ամենհայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը՝ «Մատրիցա» կինոնկարը։

2005 -Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment