10:00 Լուրերը մեկ տողով. Եկեղեցու միջադեպով քրվարույթ 3 անձի նկատմամբ, ՆԱՏՕ-ի գործողություն, ԱՄՆ-ի պլաններ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 • Եկեղեցում միջադեպի գործով երեք անձի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել՝ խուլիգանության և պաշտոնատար անձանց գործունեությանը միջամտելու մեղադրանքներով։

• Ամերիկյան համալսարանը կարճ ժամանակով անցել էր հեռավար ուսուցման, սակայն հայտարարել է, որ վտանգ չկա և վերադառնում է առկա դասերին։

• Վարչապետը հայտնել է, որ ստացել է ավելի քան 1200 նամակ և շարունակում է պատասխանել դրանց ու տալ հանձնարարականներ։

• ԱՄՆ-ը պատրաստվում է ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ փորձելով հարցերը լուծել նաև դիվանագիտական ճանապարհով։

• Պարսից ծոցի մի շարք երկրներ աջակցում են Իրանի դեմ պատերազմի շարունակմանը մինչև առավել կոշտ արդյունքներ։

• Ֆլորիդայում Պալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի պատվին։

• ԵՄ ներկայացուցիչները ժամանել են Կիև՝ վերահաստատելու Ուկրաինային աջակցությունը Բուչայի տարելիցի ֆոնին։

• ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ խոցել է Իրանից արձակված հրթիռը՝ ուղղված Թուրքիայի տարածք։

• Իսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալներ Իրանի վերաբերյալ՝ լարվածության աճի պայմաններում։

 

Leave a Comment