Իրանը կոչ է անում ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, Կատարին և Քուվեյթին պահպանել բարիդրացիական հարաբերություններ և կանխել իրենց տարածքների հետագա օգտագործումը Թեհրանի դեմ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը իր խիստ և կատեգորիկ բողոքն է հայտնում վերոնշյալ անօրինական գործողությունների դեմ և կոչ է անում Միացյալ Արաբական Էմիրություններին, Սաուդյան Արաբիային, Կատարին և Քուվեյթին պահպանել բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները և կանխել իրենց տարածքների հետագա օգտագործումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», – նամակից մի հատված է մեջբերել IRNA լրատվական գործակալությունը։