ԱՄՆ-ն և Իսրայելը գրոհել են մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը. Իրանի քաղավիացիա

ԱՄՆ-ն և Իսրայելը գրոհել են մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ պնդում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:

«Խստորեն դատապարտում ենք ամերիկա-իսրայելական հարձակումը իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա, որը Մաշհեդ քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել մի քանի երկրների տրամադրած դեղորայքով և բժշկական սարքավորումներով», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավիացիոն իշխանությունները միջազգային կազմակերպություններից պահանջել են հետաքննել միջադեպը՝ չհստակեցնելով, թե երբ է այն տեղի ունեցել:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

Հայաստանը ևս հումանիտար օգնություն էր ուղարկել Իրանին:

Leave a Comment