Իտալիան չի աջակցում Իրանի դեմ պատերազմին․ Պաշտպանությաննախարար

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հայտարարել է, որ իրենց երկիրը չի աջակցում Իրանի դեմ պատերազմին։

«Մենք չենք աջակցում Իրանի դեմ պատերազմին, և ոչ ոք մեր կարծիքը չի հարցրել․․․

Պատերազմների տևողությունը կախված է ոչ թե ուժեղի հզորությունից, այլ թույլի դիմադրությունից։ Իրանը մեծ է Ուկրաինայից, այնտեղ բնակչությունն ավելի շատ է և այն հազարամյա պատմություն ունի»,- գրել է նա։

Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ Իսպանիան արգելել է իր օդային տարածքի օգտագործումը այն օդանավերի համար, որոնք ներգրավված են Իրանի դեմ ռազմական գործողություններում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչի հետևանքով կան ավերածություններ և մարդկային զոհեր։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Leave a Comment