ԱՄՆ ներքին քաղաքականությունը սկսել է ազդել իրանական պատերազմի վրա․ «Խաչմերուկ»

Դիտորդների համոզմամբ՝ արդեն այսօր իրանական պատերազմում ավելի մեծ դեր են ստանձնել ամերիկյան ներքաղաքական զարգացումները, և Դոնալդ Թրամփն հայտնվել է մի իրավիճակում, որտեղ ամեն մի ձգձգվող օրը հարվածում է ոչ թե Թեհրանին, այլ իր իսկ քաղաքական վարկանիշին։

Ինչո՞ւ է Վաշինգտոնին հարկավոր այս պատերազմի շուտափույթ ավարտը։ Պատասխանը պետք է փնտրել ոչ թե ռազմաճակատում, այլ ամերիկյան բենզալցակայաններում։ ԱՄՆ-ում այս նոյեմբերին սպասվում են օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի, միջանկյալ ընտրություններ։ Թրամփի համար սա կարևոր է. եթե պատերազմը ձգձգվի և վերածվի հյուծող հակամարտության, այն կարող է խլել հանրապետականների ձայները։ Ընտրողը հազվադեպ է ոգևորվում անգամ հեռավոր պատերազմներով, երբ դրանք սկսում են ուղղակիորեն ազդել սեփական բարեկեցության վրա։ Թրամփին հարկավոր է հաղթանակ և խաղաղության հաստատում նախքան քվեաթերթիկների հայտնվելը տուփերի մեջ։

Leave a Comment