Խնդրում եմ, պարոն նախագահ, օգնեք մեզ կանգնեցնել այս պատերազմը. Ֆաթթահ ալ-Սիսի

Խնդրում եմ, պարոն նախագահ, օգնեք մեզ կանգնեցնել այս պատերազմը. Ֆաթթահ ալ-Սիսի

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Կահիրեում անցկացվող Egypt Energy Show 2026 համաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփին կոչ է արել դադարեցնել Իրանի շուրջ ռազմական սրացումը՝ ընդգծելով, որ հենց նա է այն առաջնորդը, ով կարող է կանխել լայնածավալ պատերազմը տարածաշրջանում։

Սիսին նախազգուշացրել է, որ իրավիճակի սրման դեպքում նավթի գները կարող են կտրուկ աճել՝ հասնելով մինչև 200 դոլարի մեկ բարելի համար, և նման սցենարը, նրա խոսքով, «չի կարելի գերագնահատված համարել»։

«Ես ասում եմ նախագահ Թրամփին՝ ոչ ոք չի կարող կանգնեցնել պատերազմը մեր տարածաշրջանում, Պարսից ծոցում, բացի Ձեզնից։ Խնդրում եմ, պարոն նախագահ, խնդրում եմ։ Օգնեք մեզ կանգնեցնել այս պատերազմը։ Դուք ունակ եք դա անել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment