UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Misfits լիգայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Դիլոն Դենիսի հետ:
Դիմակայությունը կկայանա Բրազիլիայում անցկացվող Hype FC մրցաշարի շրջանակներում՝ ապրիլի 8-ին:
Գոտեմարտը կանցկացվի «Submission Only» կանոններով, ինչը նշանակում է, որ հաղթել հնարավոր է միայն մրցակցին ցավեցնող կամ խեղդող հնարքով։ Այս դիմակայությունում խաղարկվելու է նաև կազմակերպության չեմպիոնական տիտղոսը, որը ներկայումս պատկանում է Արմանին: