Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվայի Սեյմասի պատգամավորները

Լիտվան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին խորացել է համագործակցությունն արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ու բարեկամական խմբերի միջեւ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը վերաբերող հարցեր: Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի եվրոպական ձգտումներն ու դրանց առաջմղման հարցում լիտվական կողմի օժանդակությունը տրամադրելու պատրաստակամություն հայտնել: Ռեմիգիյուս Մոտուզասը կարեւորել է երկկողմ գործակցության խորացումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել մեր երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:

Մարտի 30-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանն ու Էդուարդ Աղաջանյանը:

Leave a Comment