Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է «Բարսելոնային» վտանգի չենթարկել Լամին Յամալի առողջությունը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է «Բարսելոնային» վտանգի չենթարկել կատալոնական ակումբի հարձակվող Լամին Յամալի առողջությունը ԱԱ-2026-ին ընդառաջ կայանալիք ընկերական հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Sport.es պարբերականը։

Ավելի վաղ «Բարսելոնայի» մարզչական շտաբը խիստ անհանգստություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ընկերական խաղերի պատճառով արդեն զրկվել է իր առաջատարներից մեկից։ Կատալոնացիների բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ազդրի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում և շարքից դուրս մնացել 5 շաբաթով։ Որպես փոխհատուցում այս կորստի դիմաց՝ ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո։

RFEF-ի ներկայացուցիչները և Իսպանիայի հավաքականի մարզիչները վստահեցրել են ակումբի ղեկավարությանը, որ Յամալը գերծանրաբեռնվածություն չի ստանա մարտի 31-ին Եգիպտոսի հավաքականի դեմ կայանալիք ընկերական մրցավեճում և հետագայում պլանավորված կերպով կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը։

18-ամյա Լամին Յամալն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն է։ Նա մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Comment