Արման Ծառուկյանը հաստատել է, որ հանդես կգա որպես պահեստային՝ թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտի համար։
Հունիսի 14-ին Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարում անպարտելի Իլյա Թոփուրիան կանցկացնի թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի իր առաջին պաշտպանությունը՝ մրցելով ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ։
Արմանի խոսքերով՝ ինքն ապահովագրելու է հենց այս դիմակայությունը։
«Այսպիսով, Թոփուրիան շուտով մենամարտ կանցկացնի, և հիմա նա ասում է. «Այո՛, եթե UFC-ի ղեկավարությունն ինձ ասի, ես կմենամարտեմ Արմանի հետ»։ Բայց նա շուտով մենամարտ ունի, իսկ ես լինելու եմ նրա պահեստայինը և պատրաստ եմ փոխարինման դուրս գալ, եթե ինչ-որ բան պատահի։ Ես կպահպանեմ ակտիվությունս»,- նշել է Ծառուկյանը։
Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշայինների պաշտոնական վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և համարվում է չեմպիոնական գոտու գլխավոր հավակնորդներից մեկը։