Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 27-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Մասնավորապես՝
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները,
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,
- «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին,
- «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,)
- «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: