
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ հրթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ հարձակումն իրականացվել է Թեհրանի կողմից՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ համատեղ։