Իրանի ստացած՝ հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը անիրատեսական է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսամիլ Բաղային։
«Մեզ ներկայացվածը անիրատեսական, իռացիոնալ և չափազանցված պահանջներ են», – ասել է Բաղային, որի խոսքերը հրապարակվել են Իրանի կառավարության լրատվական պորտալի կողմից։
Նա հավելել է, որ Իրանի բոլոր ջանքերն այժմ ուղղված են սեփական պաշտպանությանը։