Մենք բազում զոհերի գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության. վարչապետ

Մենք բազում զոհերի գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված նաև դե յուրե ամրագրում ունի՝ 2024թ․ երկու երկրների սահմանազատման հարցերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգերի ընդունումը, որ երկու երկրների փոխվարչապետերը ստորագրեցին, և համապատասխան ընթացակարգերով այդ փաստաթուղթը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։

«Այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության»,-ասել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment