Իրանի նոր օրենքի համաձայն՝ առևտրային նավերը պարտավոր կլինեն վճար վճարել Հորմուզի նեղուցով նավարկելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
«Նավերի անվտանգության և տարանցիկ ծառայությունները կապահովվեն վճարովի հիմունքներով», – ասել է Բորուջերդին։
ԱՄՆ-Իսրայելական պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից, Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար։ Առևտրային նավերը բազմիցս թիրախավորվել են անօդաչու թռչող սարքերի կողմից։ Անարգել անցում է տրամադրվել բարեկամ երկրների և չեզոքություն պահպանած երկրների նավերին։ Reuters-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը կարող են կոնսորցիում ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի հոսքերը կառավարելու համար։