
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին կիրակի երախտագիտություն է հայտնել Իրաքի բարձրագույն կրոնական ղեկավարությանը և հարևան արաբական երկրի ժողովրդին՝ Իրանի դեմ ագրեսիայի վերաբերյալ նրանց հստակ դիրքորոշման և այդ երկրին ցուցաբերած աջակցության համար, հայտնում է Mehr-ը։
Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդ է ընտրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը փետրվարի 28-ին սպանեցին նրա հորը՝ Ալի Խամենեիին։
Այդ հարվածի հետևանքով զոհվել են նրա կինը, քույրը, վերջինիս փոքրիկ երեխան և ընտանիքի այլ անդամներ։
Հետևեք մեզ՝ այստեղ