Մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման եւ առաջխաղացման գործընթացում առաջարկվում է նախատեսել նոր կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ թե՛ բացասական, թե՛ դրական եզրակացության համապատասխան մասը:
Պաշտոնյաների թվում են քննիչները, քննչական մարմինների ղեկավարները, տեղակալները, դատախազները, Գլխավոր դատախազը, տեղակալները, դատավորները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ՍԴ դատավորները: Սա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տալիս իրականացնելու բարեվարքության ամբողջական ստուգում։
Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի հետ։
Մանրամասները տեսանյութում։