Սուրբ Աննա եկեղեցու մոտ միջադեպի ձերբակալվածների թիվը հասել է 3-ի – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների թիվը հասել է 3-ի, Armenia Today-ը տեղեկացել է Ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալվածները կասկածվում են խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ։ Գերատեսչությունից հավելել են, որ ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե:

Մարտի 29-ին ավելի վաղ Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացու էին ձերբակալել պատարագի ընթացքում Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնի», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։

«Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին։ Ըստ տեսանյութերի՝ ձերբակալվածներից մեկն այդ քաղաքացին է։

Leave a Comment