Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում ոչնչացրել են շտապօգնության կայան

Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավի Բինտջբեյլ քաղաքում գտնվող շտապօգնության կայանին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Թշնամու ինքնաթիռները օդային հարվածով ամբողջությամբ ոչնչացրել են Բինտջբեյլի շտապօգնության կայանը», – ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ մեկ այլ հարված է հասցվել բժշկական հաստատության մոտ գտնվող շտապօգնության մեքենային, որի հետևանքով զոհվել է շտապօգնության մեկ աշխատակից։

Leave a Comment