Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Թեհրանում ժամանակավոր հրամանատարական կետերի և զենքի արտադրության օբյեկտների վրա հարվածների հերթական ալիքի մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ հարվածներ է հասցրել Թեհրանում ժամանակավոր հրամանատարական կենտրոններին և զենքի արտադրության օբյեկտներին», – ասվում է բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ըստ հրապարակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել նաև բալիստիկ հրթիռների արտադրության և պահեստավորման վայրերին, հակաօդային պաշտպանության համակարգերին և դիտակետերին։