
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունները փողոցներում սկսել են առերեսվել բարձրացած հարկերի տակ ճկռող բողոքավոր քաղաքացիների հետ:
Պետական (մասնավորապես՝ արտաքին) պարտքը յուրաքանչյուրի «վզին դրված» լինելն ունի պարզ պատճառահետևանքային բացատրություն՝ ամեն նոր վարկի հետ պետությունը ֆինանսավորման պայմանագրով նոր պարտավորություններ (կովենանտ) է ստանձնում: Օրինակ՝ ստվերի կրճատման, շրջհարկի կամ պարզեցված այլ հարկատեսակների վերացման, հարկային դրույքաչափերի բարձրացման և այլն:
Հենց այդպես էլ օրինակ՝ հանրային սննդի մի պայմանական օբյեկտատիրոջ հարկն ուղիղ 2 անգամ ավելանում է, որպեսզի պետությունը կարողանա սպասարկել վերցրած ու մեծամասամբ սխալ ծախսված ահռելի վարկերը:
Մեր պայմանական օբյեկտատերը շարունակելու է ճկռել, իսկ մի պայմանական նախարարության մի չինովնիկ, ով չարաշահումների համար բարենպաստ ու անգրագետ պետական աջակցության ծրագիր է մշակել (որով մսխվել են այդ վարկային միջոցները)՝ շարունակելու է աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալ»: