Ովքե՞ր են ՔՊ ընտրական ցուցակի ամենաշատ ձայներ հավաքած 5 կանայք

Ինչպես արդեն տեղեկացրել է Իրավաբան.net «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ բոլոր քվեաթերթիկների հաշվարկմաբ։ Ամենաշատ ձայներ հավաքել է Նիկոլ Փաշինյանը՝ 933 ձայն, ապա հաջորդում են Արարատ Միրզոյանը՝ 853 ձայն, Սուրեն Պապիկյանը՝ 842 ձայն, Գևորգ Պապոյանը՝ 806 ձայն, Ռուբեն Ռուբինյանը՝ 782 ձայն։

ՔՊ կանանցից ամենաշատ ձայներ հավաքած հնգյակը ունի հետևյալ տեսքը՝

Անահիտ Ավանեսյան – 780 ձայն,

Սրբուհի Գալյան – 682 ձայն

Ալխաս Ղազարյան – 679 ձայն,

Արուսյակ Ջուլակյան –  642 ձայն,

Լիլիթ Մակունց –  622 ձայն։

Հաշվարկը շարունակվում է։ Այս մասին Իրավաբան.net  տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Leave a Comment