Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Al-Mayadeen հեռուստաալիքի լրագրող Ֆաթիմա Ֆտունիի և նրա գործընկեր Ալի Շուեյբի մեքենայի վրա Լիբանանի հարավում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երկու լիբանանցի լրագրողներ, որոնք լուսաբանում էին մարտական գործողությունները հարավային Ջեզին քաղաքից, մահացել են ստացած վերքերից», – հայտնել է Al Jadeed-ի լրագրողը:
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ հայտարարելով, թե դա պատասխան է Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակման: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել: Մարտի 3-ից Իսրայելն սկսել էր սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ավելի էր ընդլայնվել։
Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է:
