Կա ուժեղ, կա թույլ, կա կզող, կա հպարտ կանգնող․ ընտրությունը շատ պարզ է․ Աղվան Վարդանյան

 

«Ռոբերտ Քոչարյանն իշխանություն ունեցել է․ Արցախի Հանրապետությունը ղեկավարել է, 10 տարի Հայաստանը ղեկավարել է, 10 տարին լրացել է՝ թողել-գնացել է, ասել է՝ շարունակեք։ Այս մարդը աշխարհի ամենաուժեղ ղեկավարների հետ հավասարը հավասարին կանգնել է, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Ամերիկայի և բոլորը հարգանք են ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի նկատմամբ, իսկ այդ հարգանքը նախագահին մենակ չի վերաբերում, այդ հարգանքը վերաբերել է Հայաստան պետությանը, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի արժեքին այս տարածաշրջանում: Հիշեք Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի հեր ու տղա ղեկավարների հարաբերությունները: Նայեք՝ ոնց էին խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ, նայեք՝ ոնց են առյուծ կտրած այսօր կանգնում մեր երկրի չգիտեմ ինչի առաջ: Հիշեք Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները: Անվտանգություն, խաղաղություն, ապահովություն, տնտեսության աննախընթաց աճ, աշխատանք, հսկայական ենթակառուցվածքներ և պարզ, հասարակ մարդկանց կյանքի հնգապատիկ, վեցապատիկ բարելավում սա է եղել։ Այս մարդը ինչի՞ է այստեղ, այս մարդը կարող էր հանգիստ կողքի քաշվեր և ասեր՝ «ես իմն արել եմ, ինչ ուզում եք արեք», բայց հայ մարդ է և չի ուզում, որ ինքը և իր ժողովուրդը խեղճ ու գլխիկոր լինեն և առաջին օրվանից, երբ գիտեր՝ իրեն կալանավորելու են, եկել է, բացճակատ կանգնել է, 500 և ավելի օր նստել է բերդում ու այսօր էլ շարունակում է պայքարել մի նպատակով, որ մեր երկիրը այս վիճակից դուրս գա»,- այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment