Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Լիբանանի Al-Mayadeen հեռուստաալիքի թղթակից Ֆատիմա Ֆտունին և Al-Manar հեռուստաալիքի թղթակից Ալի Շաեյբը, հաղորդում է Al-Mayadeen-ը:
«Մեր գործընկերուհին՝ թղթակից Ֆաթիմա Ֆտունին, զոհվել է Իսրայելի նենգ հարձակման ժամանակ։ Այս նենգ հարձակման հետևանքով զոհվել է նաև մեր ընկեր Ալի Շաիբը՝ Al-Manar հեռուստաընկերության թղթակիցը», – ասվում է հայտարարության մեջ։