Նիկոլը փորձում է ժողովրդականություն վայելող գործչի տպավորություն թողնել



Փորձելով հանրությանը համոզել, թե իբր ժողովրականություն վայելող մեկն է՝ Նիկոլը «Ֆեսյբուքում» մի քանի գրառում է արել՝ հավատացնելով, թե դա իրեն ուղղված 1000-ից ավել նամակներից որոշ օրինակներ են. դրանցում տարբեր մարդիկ տարբեր բաներ են խնդրում՝ պուդելից՝ զինվորական կոչման բարձրացում:

Պատճառը, որը ստիպել է Նիկոլին նման քարոզչական հնարք կիրառել, շատ պարզ է. խայտառակվել է մի այլ կարգի,ուստի հիմա որոշել է ի ցույց դնել իր ժողովրդականության մասին «ապացույցներ»՝ ջանալով համոզել, թե ինքն իբր հենց այն մարդն է, որի հետ են կապում քաղաքացիներն իրենց հույսերն ու երազները:

Բայց հատկապես աչք են ծակում այդ նամակներում Նիկոլին հայտնած շնորհակալական մեսիջները.Նիկոլը որոշել է նման կերպ հանրությանը համոզել, թե իր խոսքերին մինչև վերջ տեր է, խոստումները չի մոռացել ու կատարել է, և հենց դրա համար է, որ իրեն շնորհակալություն են հայտնում: Բայց եթե իսկապես հանրության շրջանում իր խոսքին տեր կանգնողի համբավ ունենար Նիոլը, ապա երևանյան մետրոյում ռեժիմով չէր խայտառակվի՝ բախվելով քաղաքացիների անտարբերությանն ու ատելությանը, ուստի որքան էլ իր ֆեյսբուքյան էջում նմանօրինակ գրառումներ անի, անիմաստ է. ընդամենը պետք է կարադալ 2021-ին ՔՊ-ի խոստացածն ու այն համեմատել դաժան իրականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment