Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին և զենքի արտադրության վայրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Միջուկային զենքի օբյեկտները և սպառազինության արտադրության վայրերը Իրանի երեք շրջաններում ենթարկվել են հարվածների՝ ավելի քան 50 ինքնաթիռների մասնակցությամբ: Երեկ Իսրայելի ՌՕՈւ-ի ավելի քան 50 կործանիչներ, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների վրա, միաժամանակ հարվածներ են հասցրել Իրանի երեք շրջանների ենթակառուցվածքներին»,- հայտարարում է ՑԱԽԱԼ-ը:
Նշվում է, որ Իրանում Իսրայելի կողմից գրոհի ենթարկված օբյեկտների թվում է բալիստիկ և զենիթային հրթիռների բաղադրիչների արտադրության վայրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: