Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ «Պրինց Սուլթան» ռազմական բազային հարվածի հետևանքով ոչնչացվել է մեկ վառելիք լիցքավորող ինքնաթիռ, ևս երեքը վնասվել են։ Այս մասին հայտնել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Այս հաջող գործողության ընթացքում մեկ վառելիք լիցքավորող ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել է, ևս երեք ինքնաթիռ վնասվել է և դուրս եկել շահագործումից»,– Զոլֆաղարիի խոսքերն է փոխանցում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։