ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների՝ ստրկությունից ազատագրման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1913 – ծնվել է հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։

1914 – ծնվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։

1920 – Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, իսկ գնդապետ Կյազումբեկովը իր բանակով գրավել է Ենգիքենդ և Կարաչինար բնակավայրերը։

1928 – ծնվել է քանդակագործ Արա Հարությունյանը։

1940 – ծնվել է թարգմանչուհի Վերա Ասլանյանը։

1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անհաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձեր Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որոնց արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հայ զինյալներին։

1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր՝ մեկշաբաթյա հրադադարի ավարտին ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2003 – ընդդիմադիր միավորումը հերթական բազմահազարանոց հանրահավաքն է անցկացրել Մատենադարանի մոտ:

2005 – թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:

2007 – տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը. նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

2000 – վախճանվել է հայազգի խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը։

2012 – վախճանվել է դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։

2013 – վախճանվել է ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։

2014 – ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին՝ աջակցելով Ռուսաստանին։

2021 – Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

ԱՇԽԱՐՀ

37 – Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։

193 – գվարդիականները աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։

364 – առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվել է արևմտյան և արևել յան մասերի։

1462 – Իվան 3-րդը դարձել է Մոսկով յան մեծ իշխան։

1483 – ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։

1521 – Ֆերնան Մագելանը դարձել է առաջին եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի բնիկների հետ։

1584 – վախճանվել է ռուս թագավոր Իվան 4-րդ Ահեղը։

1776 – բացվել է Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։

1794 – վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։

1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։

1868 – ծնվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին։

1881 – վախճանվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։

1914 – ծնվել է չեխ գրող Բոհումիլ Հրաբալը։

1930 – Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները։

1936 – ծնվել է պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան։

1939 – գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։

1943 – վախճանվել է ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1959 – Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:

1969 – վախճանվել է ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1979 – ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը։

1985 – վախճանվել է ռուս նկարիչ Մարկ Շագալը։

1986 – ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։

1994 – վախճանվել է ֆրանսիաբնակ դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։

2025 – Մյանմայում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է 5300 հազար մարդ Մյանմայում, ևս 36–ը՝ Թայ լանդում, ավել ի քան 7100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment