Ռուսաստանը ապրիլի 1-ից նախատեսում է ժամանակավորապես արգելել բենզինի արտահանումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է РИА Новости-ից։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Էներգետիկայի նախարարությանն արդեն իսկ հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։
Արգելքը հավանաբար կտարածվի բենզինի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունների ու անհատ ձեռներեցների վրա։
«Այն կգործի ժամանակավորապես՝ ներքին շուկայում վառելիքի գների կայունացման և ներքին պահանջարկի ապահովման կայունացման համար։ Ենթադրվում է՝ սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև հուլիսի վերջ»,- նշում է աղբյուրը։