Իբր ընդդիմություն, բայց իրականում՝ իշխանության լավագույն պահապաններ


Քաղաքականությունը բիզնես չէ, որտեղ փողը դնում ես՝ շահույթ ես հանում։ Էստեղ պատասխանատվություն կա, պետական մտածողություն, հաշվետվողականություն։ Դուք դա փորձում եք փոխարինել շոուով՝ բարձր ձայնով հայտարարություններով, դատարկ խոստումներով ու թվերով, որոնք օդում կախված են։ 

Ամեն անգամ նույն սցենարն է՝ «մենք ենք գալու, մենք ենք փրկելու»։ Բայց իրականում նույնիսկ չեք հասկանում՝ ում եք ծառայում։ Գոռում եք՝ «ժողովուրդ, մնաց 77 օր, վարչապետը Սամվել Կարապետյանն ա»։ Լուրջ՞ Ո՞վ է քեզ էդ աստիճան համոզել, որ էդ վստահությամբ փոխանցում ես հանրությանը։ Թե՞ նույն «փորձագետներն» են, որոնք հերթով բոլորին «հաղթած» են հայտարարել ու ամեն ընտրությունից հետո անհետացել։

Հոպարիդ կարող ես ներկայացնել որպես ուժեղ բիզնեսմեն՝ հաջող, հարուստ, ազդեցիկ։ Բայց պետությունը ընկերություն չէ, որ տնօրենի աթոռը ժառանգաբար փոխանցվի կամ գովազդով նվաճվի։ Պետությունը PR արշավ չէ, որտեղ «ուժեղ» բառը հարյուր անգամ կրկնելուց հետո դա դառնում է իրականություն։

Ձեզ շրջապատել են մարդիկ, որոնք լավ գիտեն՝ ինչ եք ուզում լսել, ու դա էլ վաճառում են ձեզ։ Նրանք ձեր հաշվին փող են աշխատում՝ ձեր իսկ երազանքները փաթեթավորելով ու հետ վաճառելով։ Իսկ դուք դա ընդունում եք որպես իրականություն։

Ամենահետաքրքիրն այն է, որ դուք ձեզ ընդդիմություն եք համարում, բայց գործով ավելի շատ պահում եք այն իշխանությանը, որի դեմ «իբր »պայքարում եք։ Ի դեպ, սա նոր բան չէ,նորմալ է, ընդդիմության մի մասը միշտ էլ ինչ-որ չափով սպասարկել է օրվա իշխանությանը։ Բայց դուք արդեն այդ «մակարդակից» էլ եք անցել։

Եվ մի փոքր սառնասրտություն էլ չի խանգարի,Նիկոլ Փաշինյանի գործը կմնա նույնը։ Դուք ավելի լավ է ձեր մասին մտածեք, որովհետև քաղաքական փուչիկները մի օր պայթում են, ու այդ ժամանակ պարզ է դառնում՝ ով ինչ արժե։

Իսկ երբ այդ օրը գա՝ մի խորհուրդ.քաղաքականությունից դուրս կյանք էլ կա:Օրինակ՝ տաքսի վարելը։ Այնտեղ գոնե գնահատականը անմիջական է՝ կամ արժես, կամ ոչ։

Ու հա, մի փոքր ռեալիզմ էլ չխանգարի,հոպարիդ ՀԷՑ-ը էլ չկա :

mnews.am

Leave a Comment