Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում

Մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Լյովա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվում է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment