Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի


Միջազգային


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր՝ մարտի 27-ին, պարզաբանել է Ռուսաստանի օկուպացրած Դոնեցկում գտնվող վրացական ընկերության ղեկավար Վալերիանե Քոչիաշվիլիի ստորագրած առևտրատնտեսական համագործակցության հարցը:

Պապուաշվիլին լրատվամիջոցներին ասել է. «Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները, մենք դա ապահովում ենք միայն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ հարգանքից և աջակցությունից ելնելով»։

Հարցին` արդյոք ինքը ԵՄ պատժամիջոցների ռիսկ տեսնո՞ւմ է Վրաստանի նկատմամբ նման առևտրի դեպքում, Պապուաշվիլին պատասխանել է, որ ռիսկ չի տեսնում։

Aliq.ge


Leave a Comment