Չեխիայի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել

Մոսկվայում Չեխիայի դեսպանին ՌԴ արտգործնախարարություն են հրավիրել Պրահայի «Ռուսական տան» հարձակման դեպքի կապակցությամբ։

Երեկ Պրահայում «Ռուսական տան» վրա «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետել։ Ռուսաստանը չեխական կողմից պահանջել է հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին։

Չեխիայի ոստիկանությունը X-ում արդեն գրել է, որ հետաքննությունն ընթանում է։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Պրահայում Ռուսաստանի դեսպանատնից ոչ հեռու գտնվող մշակութային այս հաստատությունը ղեկավարում է Ռուսաստանի կառավարական գործակալությունը, որը ներառված է ԵՄ պատժամիջոցների ցանկում՝ Կրեմլի քարոզչություն տարածելու համար։

Կենտրոնը, որ գործում է 1971 թվից, նաև լեզվի դասընթացներ է կազմակերպում, այստեղ նաև ռուսերեն ֆիլմեր են ցուցադրվում։
Մոսկվայում գտնվող Չեխական կենտրոնը փակվել է 2022 թվականի մարտին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձավեց Ուկրաինայի վրա։

Leave a Comment