Քուվեյթի հանրային աշխատանքների նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը վնասել է երկրի գլխավոր առևտրային նավահանգիստը:
KUNA լրատվական գործակալության կողմից մեջբերված հայտարարության համաձայն՝ այսօր վաղ առավոտյան Մուբարաք Ալ Քաբիր նավահանգստի ենթակառուցվածքները ենթարկվել են կրկնակի հարձակման՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների կողմից:
Իշխանությունները հայտնել են, որ պատճառվել է նյութական վնաս, սակայն զոհեր չկան:
Ավելի վաղ նավահանգստային վարչությունը հայտնել է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: