Օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան է ժամանել 37 երկրներից ժամանած միջազգային ճանապարհորդների խումբ։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նրանք այցելել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մի հատված։
Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացվել է Ադրբեջանի կողմից Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելուն ուղղված ենթակառուցվածքային նախագծի մասին տեղեկատվություն։