
Իրանում վնասված պատմամշակութային հուշարձանների և մշակութային հաստատությունների թիվը հասել է 120-ի: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարության հայտարարությունը։
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները լուրջ վնաս են հասցրել առնվազն 120 թանգարանի, պատմական շենքի և մշակութային հուշարձանի», – ասվում է հայտարարության մեջ։
Առավել մեծ վնասը հասցվել է Թեհրանի նահանգին, որտեղ վնասվել է մշակութային ժառանգության ավելի քան 50 օբյեկտ։ Մասնավորապես, վնաս է հասցվել 14-րդ դարի Պատերազմի թանգարանին, Սաադաբադի պալատական համալիրին, նախկին շահի նստավայրին՝ Մարմարե պալատին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարվածներից վնասվել են Թեհրանի 14-րդ դարի Գոլեստան պալատը, իսկ Սպահանում՝ 16-րդ դարի Ալի Քափու պալատը, 17-րդ դարի Չեհել Սոտուն պալատը և 8-րդ դարի Ջամի մզկիթը։ Բացի այդ, Խորեմաբադ քաղաքում հարվածներից ավերվել են Ֆալաք օլ Աֆլաք ամրոցի տարածքում գտնվող մարդաբանական և հնագիտական թանգարանները: Ամրոցը, որը կառուցվել է 3-րդ և 6-րդ դարերում, փրկվել է: