Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ըստ հայտնի ինսայդեր Մատեո Մորետոյի տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիր կնքելու հարցը անորոշ է մնում։ 37-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրի կնքման շուրջ կողմերի միջև ընթացող բանակցությունները մտել են փակուղի։
Նշվում է, որ եթե Մխիթարյանին չհաջողվի նոր պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության գալ «Ինտերի» հետ, կիսապաշտպանը կարող է լրջորեն դիտարկել կարիերան ավարտելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականին «Ռոմայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: