Վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ. ՆԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ում առատ տեղումների հետևանքների մասին

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ՀՀ-ում ժամը 14։30-ի դրությամբ առատ տեղումների վերաբերյալ տեղեկատվություն է հայտնել

Վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ. ՆԳՆ մամուլի խոսնակը՝  ՀՀ-ում առատ տեղումների հետևանքների մասին


ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Սյունիքում տեղումների ինտեսիվության հետևանքով առաջացած հետևանքները։


«Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր»,-գրել է նա՝ հավելելով, որ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։


Սարգսյանի խոսքով, դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։


Ըստ Սարգսյանի տրամադրած տեղեկատվության, մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։


 


 


Leave a Comment